Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիեւը պետք է ճանաչի Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցող ընտրությունները»

Նոյեմբեր 02,2014 17:50

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Հասարակայնության հետ կապերի եւ կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Մարկելովը, որը «Единая Россия» կուսակցությունից է, հայտարարել է՝ Կիեւր պետք է ճանաչի Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցող ընտրությունները: Գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ТАСС-ը:

«Կիեւը պետք է ճանաչի ընտրությունների արդյունքը: Եւ եթե Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքացիների կամարտահայտության հետ կապված շատ հարցեր կան՝ այդ թվում ընտրությունների անցկացմանը եւ տեղի ունեցած ընտրակեղծիքներին վերաբերող, ապա Դոնեցկում եւ Լուգանսկում նման խնդիրներ չկան»,- ասել է Մարկելովը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Լուգանսկում եւ Դոնեցկում տեղի են ունենում ընտրություններ, ինքնահչռակ հանրապետությունները իրենց համար իշխանություն են ընտրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930