Անապայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (1998/1999 թթ.) առաջնությանը մասնակցող 33 երկրների 254 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի 12 ներկայացուցիչներ:
Մեր պատանեկան հավաքականը առաջնության մեկնարկից առաջ այլ երկրների ընտրանիների հետ ուսումնամարզական հավաք էր անցկացնում հենց Անապայում: Արդեն երեք բռնցքամարտիկներ անցկացրել են առաջին մարտերը, որոնցից մեկը պարտվել է: Արման Սիմոնյանը՝ 60 կգ եւ Վան Մելքումյանը՝ 75 կգ, հաղթանակ են տոնել եւ մնում են պայքարի մեջ, իսկ 50 կգ քաշային Արման Անտոնյանը պարտություն է կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ