34 տարեկան հասակում կյանքից հեռացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Կարգին հաղորդում» հումորային հեռուստահանդեսից: Հասմիկ Ղարիբյանը հայկական բեմարվեստի վառ անհատականություններից մեկի՝ դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: Մեկ տարի առաջ նա ամուսնացել և բնակվում էր ԱՄՆ-ում:
Ըստ որոշ տեղեկությունների Հասմիկը հիվանդ էր քաղցկեղով:
Aravot.am-ը իր ցավակցությունն է հայտնում դերասանուհու ընտանիքին եւ մտերիմներին:
Լուսանկարը՝ դերասանուհու ֆեյսբուքյան էջից