Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշարժան դրվագներ Տիգրան Մանսուրյանի` Արթիկում անցկացրած մանկությունից (ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 01,2014 23:05

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կառույցի դահլիճում նշվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Տիգրան Մանսուրյանը դահլիճում նստածների հետ կիսվեց իր հիշողություններով, վերադարձավ իր մանկության ու պատանեկության տարիներ, որոնք անցկացրել է Արթիկում ու Գյումրիում: Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց իր մանկությունից. երբ փոքր ժամանակ Արթիկի մշակույթի պալատում ուժեղ նվագել է, իրեն ասել են` հանգստացի, Արթիկից Սայաթ-Նովա չի ծնվի:

ՄԱնսուրյան... Նա շեշտեց, որ ինքը հայոց գրերը սովորել է Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում և 2-րդ դասարանից սկսել է բանաստեղծություններ գրել: 1969 թվականին իր գրած բոլոր բանաստեղծությունները պատռել է, քանի որ մտածել է ` ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: «Ինքս ինձ ասի`դու տես է, դու երաժշտություն ես գրում, ինչքան ես դադար տալիս մեկ գործը ավարտելու համար, ինչքան ես ջնջում, ինչքան ես փորձում, ստուգում նորից ու նորից…Իսկ բանաստեղծություն գրում ես ոտքի վրա` հեշտ, հենց այնպես, կան մարդիկ, որոնք, ինչքան որ դու երաժշտություն ես գրում ու չարչավում ես, այնքան էլ իրենք են չարչարվում, թող իրենց այդ գործը: Ես թողեցի այդ գործը, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի»,- ասաց կոմպոզիտորը:ՄԱնսուրյան..... մանսուրյան...... Նա նաև ասաց, որ Արթիկը իր համար շատ սիրելի է, Արթիկում շատ լավ մարդիկ են ապրել, նրանց մեծ մասը հավատացած է եղել, որ փոքր Տիգրանը մարդ է դառնալու, և ինքը մեծ էներգիա է ստացել դրանից: Տիգրան Մանսուրյանի պատմելով, ինքը Արթիկ վերադարձել է հեռանալուց շատ տարիներ հետո, որովհետև մտածել է` մի բան անի իր քաղաքի համար, նոր գնա: Մի գիշեր Ազատ Գասպարյանն է ճանապարհը շեղել ու իրեն Արթիկի տարել, այստեղ կոմպոզիտորը հասկացել է, որ ինքը Արթիկից չի էլ գնացել: «Եթե կյանքը ապրելը Աստծուն արդարորեն միանալն է, ապա այստեղ էլ հեչ վատ տեղ չէ Աստծուն արդարորեն միանալու համար»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930