Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ընթացող շախմատի ներկայացուցչական բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը յոթ հնարավորից վաստակել է 6,0 միավոր ու եւս 12 շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, առաջատարներից ետ է մնում ընդամենը կես քայլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ schach-bad-wiessee.de-ի