Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարեժերիին հետմահու շնորհել է Պատվո շքանշան, հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
«Վնուկովո» օդանավակայանում հոկտեմբերի 21-ին ավիավթարից զոհված գործարարին պարգևը տրվել է «ռուս-ֆրանսիական տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրում կատարելու համար»:
«Հարգարժան մարդ էր, և նրա հիշողությունը հավերժացնելն, իհարկե, շատ տեղին է: Լավ գործընկեր էր, հուսալի: Շատ հուսալի», – այսպես էր արտահայտվել Պուտինը ֆրանսիացու մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ