Ֆրեզնոյի հայ համայնքի ղեկավարները նոյեմբերի 2-ին կհավաքվեն Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Ֆրեզնո Բի»-ն:
Երևանի Ծիծեռնակաբերդին հիշեցնող հուշարձանի ճարտարապետը Ֆրեզնոյի բնակիչ Պոլ Հալաջյանն է: Այս հուշակոթողի տարբերությունն այն է, որ այն բաղկացած է 9 դեպի ներս կորացած սյուներից, որոնց բարձրությունը 19 մետրից նվազում է 15-ի՝ 1915թ. ընդգծելու համար: Արարողությանը ներկա կլինի և ճառ կասի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ակնկալվում է, որ հուշարձանը պատրաստ կլինի մինչև 2015թ. ապրիլի 24-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ