Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանից արտագաղթածների մեծ մաս են կազմում այլազգիները
«Գիտելիքը պետք է նպատակային օգտագործել»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանը ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Նա նշեց, որ չպետք է վախենալ, որ ժողովուրդը արտագաղթում է երկրից. «Մարդը կարող ա լավ գիտելիք ունի կամ լավ մարդ ա, կարող ա ուզում ա գնա, այնտեղ ապրի կամ աշխատի: Այսօր մեր համար վա՞տ ա, որ Շարլ Ազնավուրը ինչ-որ մի երկրում ա, կամ մի հատ լավ բժիշկ ունենք կամ աշխարհի մակարդակով լավ հայ ունենք: Սա մեզ համար պատի՞վ է, թե՞ վատ է: Երբ ուզի, մեզնից մեկն ա՝ հայրենիքի քաղաքացի ա, հայրենիքի մարդ ա: Էդ գնալը՝ գաղթը, վտանգավոր չէ»:
Նա հավելեց, որ Հայաստանից արտագաղթածների մեծ մաս են կազմում այլազգիները. «Կոպիտ թվեր են: Բայց տես ինչ ազգեր են գնացել, ընդհակառակը՝ մաքրվել է, այդպես ավելի լավ է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Շիշ հանձնելու կետեր կա՞ն: Նման պարզեցված կետեր է պետք բացել տարբեր քղաքներում`որտեղ կարելի է հայ լինելուց հրաժարվել: Եթե Մանվելն է խոսում գիտելիքից`ուրեմն արդեն վերջն է: Եթե Մանվելն ու Սաշիկն են հայ, ապա խնդրում եմ ինձ համարել ուրարտացի: