Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեր տեսլականն է «Պատանի երկրապահ» ակումբների միջոցով ստեղծել համահանրապետական պատանեկան կազմակերպություն»

Նոյեմբեր 01,2014 20:34

Արմեն Աշոտյանի խոսքերով՝ Կրթության եւ գիտության նախարարությունը իրականացնելու է ազգային կրթության հայեցակարգ

««Ժամանակակից հայ» բառակապակցության մեջ  «հայ»-ն ավելի կարեւոր է, քան «ժամանակակիցը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանը ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ իրենց տեսլականն է «Պատանի երկրապահ» ակումբների միջոցով ստեղծել համահանրապետական պատանեկան կազմակերպություն, որի գործունեության հիմքում կլինեն բոլոր դպրոցներում առկա «Պատանի երկրապահ» ակումբները. «Կրթության եւ գիտության նախարարությունը իրականացնելու է ազգային կրթության հայեցակարգ, ազգային կրթական ծրագիր իր գործընկերների՝ պաշտպանության նախարարության, «Երկրապահ կամավորների միության», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օգնությամբ: Բոլորիս հիմնական նպատակն է ստեղծել մի համակարգ, որը կթողարկի իրական քաղաքացի, իրական հայ մարդ»:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ այդ աշխատանքը իրենցից հետեւողական աշխատանք եւ քննադատություններին դիմակայությանը պահանջում. «Քննադատողների զգալի մասը նույնականացնում են իրենց ժողովրդավարների հետ՝ բացարձակապես կապ չունենալով ժողովրդավարության հետ, հայատյանց վերաբերմունք դրսեւորելով երբեմն ազգային առարկաների նկատմամբ: Մեր դպրոցը եղել է, կա եւ կմնա ազգային, այդ թվում՝ մի շարք առարկաների եւ արտալսարանային աշխատանքի շնորհիվ: Դա ե՛ւ հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն դասերն են, դա, իհարկե՛ հայոց եկեղեցու պատմության դասերն են, դա, իհարկե՛, նախնական զինվորական պատրաստվածություն առարկան է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Այսինքն`ռեզերվ, հհկ ախոռի համար ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930