Սեյրան Օհանյանի խոսքերով՝ նախագահների հանդիպման օրերին սահմանում կրակոցների թիվը շատացել էր
«Դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն»,- «Երկրապահ կամավորների միությունում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Արցախը աշխարհին ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավար երկիր, իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում տարածարջանում առաջատարներից մեկն է. «Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը պարտադիր պետք է ստանան»:
Անդրադառնալով անհետ կորածների մասին տեղեկությունների փոխանակմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ չափազանց դժվար է այդ գործընթացում առաջընթաց ակնկալել՝ պետական կապերի բացակայության պատճառով. «Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով: Եթե այդպիսի առաջընթաց մենք ունենանք, անկասկած, կլինի նաեւ արդյունք: Ընդհանուր բանակցային գործընթացում մենք, կարելի է ասել, խոսքից բացի, գործ մենք չենք տեսնում, որովհետեւ գտնում եմ, որ հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են: Նախագահների հանդիպման օրերին նաեւ մի քանի օր առաջ նորից լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել էր: Եթե մեր հարեւանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկրների միջեւ, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ