«Մեր ազգը հեղափոխական ազգ չէ»
«Գագիկ Ծառուկյանին առայժմս որպես նախագահ չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա հավելեց, որ կյանքը ցույց կտա Գագիկ Ծառուկյանը կկարողանա՞ դառնալ նախագահ, թե՞ ոչ: Հարցին, թե կարո՞ղ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն լինել, նա պատասխանեց. «Չի լինի, ոչ մի բան էլ չի լինի, մեր ազգը հեղափոխական ազգ չէ»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք գեներալը հեղափոխություն է ուզո՞ւմ, նա պատասխանեց՝ «Չէ՛, մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, հեղափոխություն չեմ ուզում»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Բուրժուադեմոկրատական հեղափոխությունները տեղի են ունենում միապետական կառավարում ունեցող երկրներում:Ամի Չիչակյանի հարցադրումից կարելի է եզրակացնել,որ Հայաստանում միապետական կարգեր են,Սերժ Սարգսյանն էլ միապետն է,իսկ Ռիտա Սարգսյանն էլ` Հայաստանի թագուհին:Զարմանալի է,ինչու գեներալ Մանվել Գրիգորյանը չհակադարձեց Ամի Չիչակյանին,ասելով ,որ Հայաստանում միապետական կարգեր չկա, և հետևապես, բուրժուադեմոկրատական հեղափոխության կարիք ևս չկա:Ամոթ է նման մակարդակով թերթում հանդես գալը:
Հարգելի՛ ՊԱԿ, նախ նյութը ԱԺ պատգամավոր, գեներալ Սերյան Սարոյանի մասին էր, ոչ թե «Երկրապահ կամավորների միություն» հասարակկան կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանի: Հետո էլ նյութում էլ նշված է եւ տեսանյութում էլ երեւում է, որ պարոն Սարոյանը լրագրողների հետ է զրուցում: Առավել եւս, նյութում հստակ նշված է «Լրագրողներից մեկի հարցին», որը հստակ հուշում է, որ հարցը տվողը «Առավոտ»-ի լրագրողը չէ: