ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «ԽՈՒԹ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք:
Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն տալ օգտվելու բժշկական դժվարամատչելի ծառայություններից: Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ:
Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցել 100 քաղաքացի:
Բուժզննություն անցնող քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար:
Կարդացեք նաև
ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպություն