Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ երաժիշտ Գրիշան կլարնետի դասերի համար ոտքով Դովեղից Նոյեմբերյան է հասնում

Նոյեմբեր 01,2014 17:09

Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը փայտի վառարանով են ջեռուցում

Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի փոքրիկ բնակիչ Գրիշա Կիրակոսյանը շաբաթը երեք անգամ իր մայրիկի հետ անցնում է 3 կմ-ից ավելի, որ հասնի Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոց՝ կլարնետի դասերին. «Դուրս ենք գալիս տնից՝ զրուցելով գալիս ենք, որ բախտներս բերի եւ մի ավտո պատահի, շուտ կհասնենք քաղաք, որ չէ, մեզ համար քայլելով գալիս ենք: Օրերն արդեն ցրտել են, բայց Գրիշաս ուրախությամբ ա գալիս դասի: Շատ ա սիրում նվագել, արդեն 2 անգամ մասնակցել ա «Վերածնունդ» երաժիշտ կատարողների փառատոնին եւ գրավել 2-րդ տեղը: Ես եմ նեղվում, որ երեխայիս չեմ կարողանում նորմալ պայմաններով բերեմ դասի: Մեր գյուղը թշնամու սահմանից հեռու է ընդամենը 1,5 կմ ու տարրական պայմաններ կան որ գյուղը չունի», -Aravot.am-ի հետ զրույցում պատմում էր Գրիշայի մայրիկ՝ տիկին Գոհարը:

Հասմիկ Ըստ նրա, Դովեղից Նոյեմբերյան ոչ մի փոխադրամիջոց չկա, առավելագույնը տաքսիներն են, այն էլ սահմանամերձ գյուղի բնակչի համար բավականին թանկ հաճույք է: Լրագրողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր մշակույթի նախարարությունը: Գրիշա Կիրակոսյանը անհանգիստ էր՝ սպասում էր իր ելույթին, որ նվիրված էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Նոյեմբերյանի երաժշտական դպրոց կատարած այցին:Գրիշա Գրիշայի հետ եւս 4 հոգի ելույթ ունեցան: Նախարարը մեծ հիացմունքով լսեց փոքրիկ տղայի կատարումը եւ երբ իմացավ, թե Գրիշան եւ իր մայրիկը ինչ դժվարությամբ են գալիս դպրոց՝ խոստացավ դրամական օժանդակություն ցուցաբերել, որպեսզի տաղանդավոր փոքրիկի կրթությունը չխոչընդոտվի. «Պետք է խթանել տաղանդավոր երեխաների ուսմանը, հատկապես՝ սահմանամերձ շրջանում ապրողների համար: 2015 թվականին նախատեսել ենք սահմանամերձ շրջանների 4-6-րդ դասարանի երեխաներին «Դպրոց-մշակութային կազմակերպություն» ծրագրի շրջանակներում շրջապտույտ կազմակերպել Երեւան քաղաքում եւ ակտիվացնել կապը Երեւանյան մշակութային կենտրոնների հետ»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:

Երկար ժամանակ էին սպասել Նոյեմբերյանի տարածաշրջանի երաժշտական դպրոցների տնօրենները մշակույթի նախարարի այցին, որպեսզի անձամբ ներկայացնեն իրենց դպրոցների խնդիրները: «Աշակերտները պակասում են՝ հավանաբար սոցիալական վիճակից ելնելով, եւ բացի դա էլ գործիքի խնդիր ունեն երեխաները. գալիս են դպրոց, բայց ծանոթ բարեկամների տանն են պարապում»,-Aravot.am-ին պատմում էր Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի՝ Գայանե Խաչիկյանը, որն ունի 8 աշակերտ:Դովեղ

Այս դպրոցում ջեռուցման հարցը կարգավորում են փայտի վառարաններով. «Մի օր տաք, մի օր ցուրտ, սովորել ենք, կարեւորը գործիքները լավ վիճակում լինեն, որ երեխաները հաճույքով նվագեն: Համերգ լինելուց, եթե երեխայի երաժշտական գործիքը ավելի նոր է քան դպրոցինը, իր գործիքն ենք օգտագործում, որ միջոցառումը լավ անցնի»,-ասաց ուսուցչուհին: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը, որ հիմնադրվել է 1959 թվականին՝ սովորում են 136 երեխա, դասավանդում` 18 մանկավարժ: Գործում են դաշնամուրի, քանոնի, կլարնետի, շվիի, դուդուկի, շեփորի, ուդի, ակորդեոնի, երգեցողության բաժիններ: Դպրոցում կա է նաեւ քանոնահարների անսամբլ եւ երգչախումբ:

Հասմիկ Պողոսյանը Դիլիջանի երաժշտական դպրոցի երեխաների, արվեստագետների եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնցից էին Դիլիջանի գրադարանի շենքային անմխիթար պայմանները, թանգարանի նմուշների ցուցադրության հնարավորություն չունենալու հարցը, որոնց ի պատասխան տիկին Պողոսյանը ասաց. «Եթե դուք բավարարում ենք գրադարանների մինիմալ պահանջներին եւ հավատարմագրվում եք մշակույթի նախարարությունում, ապա դուք ստանում եք համապատասխան նյութատեխնիկական օժանդակություն:vararan Հանրապետությունում արդեն 15 գրադարան այդ ծրագրով ստացել են օժանդակություն: Անդրադառնալով նկարների ցուցադրությանը ասեմ, որ, եթե պահպանության հարցը լուծված է՝ ցուցադրական պայմանները ապահովված, ապա մենք պատրաստ ենք նմուշները տրամադրել՝ մաքսիմալ երկար ժամանակով ցուցադրելու համար»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930