Մանվել Գրիգորյանին հետաքրքիր է, թե երեխա սպանելուց միջազգային կազմակերպությունները ինչո՞ւ երկրին չեն քննադատում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանում տեղի է ունենում Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը: Հարցին, թե «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը ինչպե՞ս է գնահատում դատավարությունը, նա պատասխանեց. «Դիվերսանտներին պիտի բռնեին գնդակահարեին, որ դատ էլ չլիներ: Մարդկանց, որոնք անչափահաս երեխաներ են սպանում, սահման են խախտում ի՞նչ դատ-դատաստան, Աստված պետք է դատաստանն անի»:
Նկատառմանը, թե գնդակահարելու դեպքում միջազգային կազմակերպությունները կքննադատեին Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Բռնելուց շատ էին իմանում: Երեխա սպանելուց միջազգային կազմակերպությունները ինչո՞ւ չեն քննադատում»:
Հարցին, թե պարոն Գրիգորյանը գերիներին լա՞վ է վերաբերվել, նա պատասխանեց. «Բա, ի՞նչ եմ արել: Բա, մարդն ինչի՞ համար է: Մեր ուժեղությունը դրա մեջ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ