Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Երեխաները պետք է հայ մարդու բարոյականությունը իմանան»

Նոյեմբեր 01,2014 16:22

Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցով փորձելու են ինքնաճանաչում, հայրենասիրություն սովորեցնել երեխաներին

«Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների հետ փորձեցինք իրականացնել մեր սպարապետի գաղափարախոսությունը»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցին, հայտարարեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ ուղեցույցով փորձելու են ինքնաճանաչում, հայրենասիրություն սովորեցնել երեխաներին, նաեւ ֆիզիկապես պատրաստել նրանց. «Երեխան պետք է լավ մարդ դաստիարակվի, լավ հայրենասեր դառնա, ծնողասեր լինի: «Երկրապահ կամավորականները» միակ կառույցն է, որ մեզնից ավելի ուժեղ կամավորականներ են, որովհետեւ երկրապահ դառնալու թույլտվությունն իրենց ծնողներն են տալիս, ոչ թե իրենք են դիմում»:

Մանվել Գրիգորյանը հավելեց, որ գրքի ամեն տառի հետ ծանոթ է եւ վեց ամսից ավել է քննարկումներ են տեղի ունեցել. «Այս ծրագրին երեխաները պետք է ծանոթանան, ոչ թե փողոցում մեկ-մեկ ցույց են տալիս, հարցնում են մեր մեծ մարդկանց, թե ո՞վքեր են, ում անունն ասես տալիս են բացի իրենցից: Գոնե հայրենաճանաչություն, ինքնաճանաչությունը, հայ մարդու բարոյականությունը իմանան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    Եթե այս մարդը նկատի ունի իր պատկերացրած բարոյականությունը, ապա լավ կլինի, որ մեր երեխաները դրանից, ինչքան հնարավոր է, հեռու մնան։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930