Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթական դպրոցներում կանցկացվեն հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ

Նոյեմբեր 01,2014 16:12

Միջոցառումները սկսվում են հունվարի 28-ից՝ բանակի օրվանից, եւ ավարտվում են դեկտեմբերի 7-ին` 1988 թվականի երկրաշարժի զոհերի օրը

«Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների եւ «Երկրապահ կամավորների» միջեւ կնքված հուշագիրը ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման վերաբերյալ նոր բովանդակային ուղղվածություն է հաղորդել սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին, Հանրակրթական դպրոցներում 2014-2015  ուստարում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորման եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարության քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:1

Շնորհանդեսին ներկա էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Հանրակրթական դպրոցներում 2014-2015  ուստարում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորման ե հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցում միջոցառումները սկսվում են հունվարի 28-ից՝ բանակի օրվանից, եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի օրը:

Վարդան Ավետիսյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը ձեռնարկի կազմման ընթացքում առաջարկել է հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ներառել մի շարք տոնական օրեր. «Մենք այդ  միջոցառումները հակիրճ ներառել ենք այս ուղեցույցի մեջ այն ակնկալիքներով, որ երկրորդ ուղեցույցի պատրաստման պարագայում մենք արդեն ավելի լայնընդգրկում ուղեցույց կունենանք»:

Ուղեցույցում ընդգրկված միջոցառումները նախատեսվում են անցկացնել տարրական, հիմնական եւ ավագ դպրոցներում: Վարդան Ավետիսյանի խոսքերով՝ տարրական դպրոցներում նախատեսվում է բանակի օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվել պարզ եւ մատչելի զրույցների, շարադրությունների, մանկական գրականության ընթերցանության, կինոնկարների դիտումների եւ տարբեր մրցույթների միջոցով. «Իսկ հիմնական դպրոցներում դասերը կանցկացնեն հիմնականում զինվորականները: Թեմատիկ պարապմունքներ, երեկոներ, բանավեճեր քննարկումներ եւ այլ դասախոսություններ կանցկացվեն: Շարադրությունների մրցանակաբաշխություններ՝ «Ես զինվոր եմ», «Հայոց բանակ», «Արցախյան ազատամարտ» եւ այլ խորագրերով: Կպատրաստվեն ռեֆերատներ, կազմակերպվեն ցուցահանդեսներ: Ավագ դպրոցներում հիմնականում նախատեսվում են արիության դասեր, հարց ու պատասխանի երեկոներ, աշակերտական կոնֆերանսներ, հանդիպումներ կլոր սեղանի շուրջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930