Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին ադրբեջանախոս լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ցավն է հայտնել Ղարաբաղի հակամարտության համար, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«Շատ ցավալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված», – ասել է նախարարը՝ դրական գնահատելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում կայացած դեմ առ դեմ հանդիպումը ոգևորում է մեզ, որ այդ խնդրի լուծման համար դրական շարժ կլինի: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ հարցի համար կազմակերպված հանդիպումները, դրանց դինամիկ զարգացումը դրական արդյունք կտան», – ասել է Զաքարեիշվիլին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ