Գրեթե ավարտուն կիսակառույցը նոր է գրավել ոստիկանների ուշադրությունը
Հոկտեմբերի 31-ին ժամը 17-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժնի 2 սպաներ այցելել են Իջեւանի հանքային ջրերի գործարանի հարակից տարածքում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող կիսակառույց շինություն: Ոստիկանների այցը, շինարար բանվորների հետ նրանց վեճը, ինչպես նաեւ միջպետական ճանապարհին երթեւեկությունը նախրի կողմից խանգարելը տեսագրել է իջեւանցի բազմափորձ հեռուստաօպերատոր Մարտիկ Ճաղարյանը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես շինարարության մեջ ընդգրկված բանվորը ոստիկաններին ասում է, որ վերջիններս նախկինում իրենց պատվիրել դադարեցնել շինարարությունը, որ այդ կառույցում գողություններ են եղել, սակայն ոստիկաններին դա չի հետաքրքրել :
Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես են ոստիկան սպաներն առանց գլխարկի սկսում աշխատել, ոտքով չափել կիսակառույցի երկարությունը, ավագ լեյտենանտը կիսակառույցը մի քանի անգամ անվանում է «դեպքի վայր»: Տեսանյութի մեջ հեռախոսազրույց է կայանում կիսակառույցի սեփականատիրոջ հետ: Միջպետական ճանապարհի եզրին շինարարությունը վաղուց է ընթանում, սակայն այն նոր է գրավել ոստիկանների ուշադրությունը:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի տարածքում առկա կիսակառույց արտադրամասը գտնվում է գյուղատնտեսական նշանակության հողամասում եւ այն գրանցված է անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումում:
Մենք պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին,սակայն նրա բջջային հեռախոսը չպատասխանեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=cQODOim3hHc
Մեծարգո Պարոն Գասպարյան խնդրում եմ Ձեզ ավելացնել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի աշխատավարձը, քանի որ մարդը Իջևանում նաև կատարում է քաղաքաշինության նախարարության և բնապահպանության նախարարության աշխատանքները: Բայց պետք է ասել, որ շինությունների չափագրումները ոտքով կամ քայլերով չեն չափում, իսկ վառելափայտի չափագրումները աչքաչափով չեն չափում:
Իմ կարծիքով այստեղ էականը ոչ թե ոստիկանների կողմից առանց գլխարկի աշխատելն է, կամ տարածքը ոտքով չափելը, այլ այն, թե՝ – ով է սկսել սննդի օբյեկտի նախագծով այդ արտադրամասի շինարարությունը, -իրականում ում է պատկանում այն, – ինչէ պատճառը, որ հենց հիմա է իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել և այլն: Եթե այս հարցերի պատասխանները հստակեցվեին, ապա պարզ կլիներ, որ այս ամենը կապ ունի Իջևանի քաղաքապետի ընտրությունների հետ: Եթե այս իրավիճակին էլ ավելացնելու լինենք Իջևանում շրջանառվող լուրերն այն մասին, որ նախկին մարզպետ Ա.Ղուլարյանը մտադիր է Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու, որպեսզի հետագայում առավել մեծ հնարավորություն ունենա մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դառնալու համար, ապա ամեն ինչ կարծես թե իր տեղն է ընկնում:
Այն, որ ոստիկանները ճանապարհ են հարթում, դա արդեն իսկ ակնառու փաստ է, այլապես իրենց իսկ կողմից չհաշվառված և չբացահայտված հանցաործությունները թողած, ապորինի շինարարություններով չէին զբաղվի: Չմոռանանք նաև, որ մինչ այդ Իջևանի բաժին բերման եր ենթարկվել նաև քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:
Ես չգիտեմ մեզ են հիմարի տեղ դնում , թե իրենք են հիմարի կարգավիճակում: Իջևանում նոր ոստիկանապետի ծառայողական մեքենայի անվադողերն են պատռել, բայց Իջևանի բաժնում դրա վերաբերյալ հաղորդում չկա, այսինքն ինչ է ստացվում, պաշտոնական դիրքի չարաշահում: Նախկին ոստիկանապետին նստացրել են նրա համար, որ հանցագործություն է թաքցրել, իսկ հիմա էլ նոր ոստիկանապետն է հանցագործություն թաքցնում, ու դրանով նպաստում է հանցագործների ավելացմանը:Հիմա ինչ է ստացվում ծառայողական մեքենան չի հանդիսանում ոստիկանապետի սեփականությունը, որ մի հատ էլ մտածի անվադողերը միտումնավոր պատռած դեպքի մասով հաղորդում տա ,թե չտա: Ու ես պահանջում եմ, որ անհապաղ հաղորդում տան վերոնշյալ հանցագործության վերաբերյալ, եթե չեք ուզում նպաստած լինենք հանցագործների ավելացմանը: Իբր հիմա էլ նյութ եք պատվիրել, թե աշխատում եք, Ձեր գործն արեք ոչ թե ուրիշի, այն էլ ոչ գրագետ ձևով: https://www.armtimes.com/hy/read/55575
Տեսանյութը դիտելուց հետո ինձ մոտ ծագեցին որոշ հարցեր.
Ոստիկանները «դեպքի վայր» են ժամանել ընթերակայի հետ միասին:
Ոստիկանները աշխատում են առանց գլխարկի, գլխարկները քիչ անց նրանց փոխանցում է ընթերական:
Ի՟նչ կապ կա ընթերակայի և ոստիկանների միջև , և այս ընթերական քանի գործում է հանդես գալիս:
Շինարարությունում աշխատող բանվորը ոստիկաններին տեղեկացնում է շինարարությունում կատարված գողության մասին, սակայն այդ փաստերը ոստիկաններին չեն էլ հետաքրքրում:
Ոստիկաններին չի հետաքրքրում նաև միջպետական մայրուղու երթևեկությունը խանգարող նախիրը: Ոչինչ չի արվում տիրոջը հայտնաբերելու և հարցը կարգավորելու համար:
Ոստիկանը 21-րդ դարում կիսակառույցը չափում է ոտքերով, լավ է գոնե նկարում է ժամանակակից տեխնիկայով, այլ ոչ թե մատիտով` թղթի վրա:
Եվ վերջապես, ժամանակակից ոստիկանի կերպարի վրա բացասական է անդրադառնում ծխելուն զուգահեռ խոսելն ու աշխատելը: