Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գայլերը ստիպված են հարձակվում գյուղերի վրա»

Նոյեմբեր 01,2014 12:51

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով գայլերի կողմից գյուղացիական տնտեսությունների վրա վերջերս կատարած հարձակումներին՝ նշեց, որ անպայման պետք է հատուցել այն մարդկանց, որոնք տուժել են գայլերի հարձակումներից. «Սակայն երբ քննարկվում է այդ երեւույթը, եւ այն, որ խրախուսվում է գայլերի նկատմամբ որսը, հարց չի բարձրացվում՝ ինչո՞ւ է այդ երեւույթը ի հայտ գալիս»։

Տիկին Դանիելյանի խոսքով՝ գայլերի շատացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք են. «Գայլերը ստիպված են դա անել, քանի որ մենք որսորդությամբ, անտառների ոչնչացմամբ, բնական էկոհամակարգերի ոչնչացմամբ գայլերի կերային բազան ենք ոչնչացնում։ Էկոհամակարգերը խախտվել են մեր սխալ գործունեության արդյունքում, մենք ենք դրանք ոչնչացրել»։

Նշենք, որ կառավարության որոշման համաձայն գայլերին սպանելու պարգեւավճարներ հատկացնելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը տալ 20 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է 200 գայլի համար՝ յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը կազմում է 100 հազար դրամ։

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ ասուլիսին ներկայացրեց, որ գայլերի նկատմամբ սպանդը կանխելու նպատակով նամակով դիմել են վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել. «Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը։ Նամակում առաջարկել ենք գայլերի չափավոր որս կատարել, ստեղծել արհեստական կերակրաբազա գայլերի համար, անցկացնել լուրջ միջոցառումներ գյուղերում, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից, պետք է հնարավորություն տալ տնտեսություններին ձեռք բերել գելխեղդ շներ, որոնք կվախեցնեն եւ ետ կպահեն գայլերին, նաեւ անհրաժեշտ է դադարեցնել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնք գայլերի համար կեր են հանդիսանում»։

Անգամ BBC հեռուստաընկերությունից են զանգահարել տիկին Ադամյանին եւ խնդրել, որ պահանջեն իշխանություններից դադարեցնել գայլերի սպանդը։

Բնապահպանների խոսքով՝ այս խնդիրը սոցիալական լուրջ բախում է բնապահպանական խնդիրների հետ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930