Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Վերաքննիչը փորձել է իրենով փոխարինել առաջին ատյանի դատարանին եւ ուղղել մեր բացահայտած սխալները». «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2014 11:40

Հոկտեմբերի 27-ին «Հրապարակ» օրաթերթի եւ «Իլուր»-ի փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել, պահանջելով վերացնել ստորադաս դատական ատյանների որոշումները, որոնք պարտադրում էին լրատվամիջոցներին բացահայտել գյումրեցի մարզիկների հետ կապված միջադեպի մասին հրապարակումների աղբյուրը: Չանդրադառնալով մամուլում բազմիցս արծարծված այս գործին, հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ԶԼՄ-ներին ուղղված ՀՔԾ քննիչների պահանջը՝ հայտնել իրենց աղբյուրը, իսկ վերաքննիչն այս որոշումը թողեց ուժի մեջ: «Որքանո՞վ է հիմնավորված որոշումը»: Հարցի շուրջ զրուցեցինք «Հրապարակ» օրաթերթի շահերի պաշտպան, փաստաբան եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ: 

– Նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, միջանկյալ ակտերի դեմ բերված բողոքներով առաջին ատյանի դատարանն իրականացնում է քննություն: Վերաքննիչ դատարանն իրականացնում է առաջին ատյանի ընդունած դատական ակտի օրինականության եւ հիմնավորվածության ստուգում: Ընդամենը ստուգում է, թե որքանով է եղած նյութերի հիման վրա առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում կայացրել, ոչ թե փորձում է ուղղել առաջին ատյանի սխալները: Այս դեպքում վերաքննիչը փորձել է իրենով փոխարինել առաջին ատյանի դատարանին եւ ուղղել մեր բացահայտած սխալները: Անազնիվ խաղ է ստացվում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930