Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Նախագահը կարող է ասել՝ վավերացնում եմ այսքանով, վավերացնում եմ ամբողջությամբ». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 01,2014 11:03

Ինչպես հայտնի է, եռյակը խիստ յուրովի մեկնաբանեց նախագահի մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը Սերժ Սարգսյանի սեղանին է, բայց նախագահն ավելի ուշ՝ 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, կներկայացնի իր կարծիքը սույն փաստաթղթի վերաբերյալ։ Չնայած պարզաբանումներին, որ այդ ժամանակն անհրաժեշտ է Հիմնական օրենքի բարեփոխման շուրջ հասարակական համաձայնության մթնոլորտ ձեւավորելու համար, եռյակի դիրքորոշումը մնաց անսասան։ Այն է՝ իշխանությունը վախեցավ ընդդիմության նախաձեռնած հզոր հանրահավաքներից եւ ընկրկեց՝ հրաժարվելով կառավարման համակարգը փոխելու միջոցով վերարտադրվելու մտքից։

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի ղեկավար, ՍԴ նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը այս խնդիրների շուրջ։

-Նախագահին ներկայացված հայեցակարգի նախագիծը կարո՞ղ է վերանայվել, թե՞ սա վերջնական տարբերակ է, որը այլեւս փոփոխության ենթակա չէ։

-Ի՞նչ է նշանակում՝ վերջնական։ Փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի նախագահի կողմից. նախագահը կարող է ասել՝ վավերացնում եմ այսքանով, վավերացնում եմ ամբողջությամբ, վավերացնում եմ՝ պայմանով, որ փոփոխությունների փաթեթում հաշվի առնվեն այս, այս, այս նկատառումները։
Աշխարհում վերջնական ոչինչ չկա, հատկապես երբ խոսքը վերաբերում է պետության զարգացման համար կարեւոր այնպիսի փաստաթղթի, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն է։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930