Նախագահի մակարդակով հանդիպման ժամանակ ռուս խորհրդարանականը, ով, ի դեպ, նաև Հայաստանի «Ազգային հերոս» է, դժգոհություն է հայտնում Հայաստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ հանդես եկող անհատների ու լրատվամիջոցների քննադատության առնչությամբ: Ընդ որում, դժգոհում է մեկը, ով այդ հանդիպման նախօրեին կասկածի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական տարածք լինելու փաստը և հայ պաշտոնյաների կողմից հանդիմանանք ստանալու փոխարեն՝ արժանացել է բարձր մակարդակով ընդունելությունների:
Եթե Ղարաբաղի վերաբերյալ նման հայտարարություն աներ որևէ եվրոպացի կամ ամերիկացի, հայ քաղաքական միտքը նրան կգամեր անարգանքի սյունին: Բայց Ռիժկովը ոչ միան ռուս է, այլ նաև կրում է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչումը: Հետևաբար՝ նրան դեռ պետք է շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի՝ հայկական տարածք լինելու մասին կասկածներ չհայտնելու համար:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: