Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծումներ հանրահավաքից ստացած տպավորությունից. «Ազգ»

Նոյեմբեր 01,2014 10:45

Մի կողմ թողնելով նաեւ որոշ սկեպտիկների եւ անգամ ցինիկների «կանխագուշակությունները» ԼՏՊ-Ծառուկյան-Րաֆֆի հետագա ու փոխադարձ «քցոցիների» վերաբերյալ, հարկ եմ համարում այս էջում ընդհանուր բնույթի մի քանի ընդգծումներ անել հանրահավաքից ստացածս տպավորությունների լույսի ներքո:

Առաջին . Ոչ իշխանականների գլխավոր երեք ուժերիՙ «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ ու ներսում բացակայում է համախոհական ոգին: Տպավորություն է ստեղծվում, որ նշյալ ուժերի լիդերները ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության գալով, շրջանցել են ե՛ւ իրենց անմիջական մարդկանց, ե՛ւ, նույնիսկ, միմյանց:

Եվ կարծում եմ, տարբեր չէր կարող լինել: Նրանքՙ երեքն էլ վառ անհատականություններ, իրարից տարբերվում են թե՛ փորձառությամբ, թե՛ կրթությամբ, թե՛ նյութական կարողությամբ ու կեցությամբ եւ թե հավակնություններով: Եթե առաջին նախագահը դեռեւս ապրում է 25 տարի առաջվա նոստալգիկ հիշողությունների ծանրության կամ քաղցրության տակ, եթե Ր. Հովհաննիսյանը դեռեւս դուրս չի եկել նախագահական վերջին ընտրություններին գրաված հզոր ընտրազանգվածը կորցրած լինելու տրավմայից, ապա Գ. Ծառուկյանը դեռ ստիպված է անկեղծորեն բացատրել իր կուտակած ահռելի հարստության ակունքները, հօգուտ ժողովրդի եւ երկրի հրաժարվելու դրա գեթ այն մասից, որը կասկածելի ծագում ունի, եթե այդպիսիք կան: Նա միշտ պետք է հիշի Քրիստոսի ու հարուստ երիտասարդի երկխոսությունը Նոր կտակարանից…
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930