Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ էր փորձում Երեւանի շրջակայքում խաղատնային բիզնեսի մենաշնորհային դիրք ունենալ. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 01,2014 10:34

Քաղաքականության մեջ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է ասվում, յուրաքանչյուրն ունի որոշակի իրավիճակներում լռելու իրավունք: Շատ պարզ պատճառով. միշտ պետք է հիշել, որ քո ասած ամեն մի բառ կարող է օգտագործվել կամ ավելի ճիշտ՝ ուղղվել քո դեմ:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, կարծում ենք, հետաքրքիր է ոչ միայն «քաղաքական մոմենտի» ասելիքի առումով: Թե այդ հարցազրույցում, թե նրա վերջին հրապարակային ելույթում կան գնահատականներ, կոչեր եւ ձեւակերպումներ, որոնք ուշագրավ նրբերանգ են ստանում, երբ հաշվի ես առնում հեղինակի պարագան: Իսկ դա, իսկապես, կարեւոր է:

Վերցնենք նշված հարցազրույցը:
Ահավասիկ. «Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից եւ գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր եւ տնտեսության աշխուժացում»,-ասում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Միանգամայն ճիշտ մոտեցում է: Խոսքով:

Բայց հետաքրքիր է, իսկ ո՞վ էր արդյոք, որ Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան ավտոբուսային երթուղիներին զուգահեռ անվճար ավտոբուսներ էր «մտցրել» գիծ: Դրա հետեւանքով այդ երթուղիները շահագործող «Քինգ Դելյուքս» ընկերությունը, որ թերեւս կարելի է հենց միջին բիզնեսի ներկայացուցիչ համարել, ստուգապես կսնանկանար: Դեռ մի կողմ թողնենք Գ.Ծառուկյանի նման քայլի դրդապատճառներն ու շարժառիթը: Էականը տվյալ դեպքում գործելակերպն է:

«Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միեւնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե’ 10, թե’ 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա»,- շեշտում է Գագիկ Ծառուկյանը:

Էլի արդարացված մոտեցում է: Իսկապես, մենաշնորհները ներսից կրծում են երկրի տնտեսական կառույցը: Բայց նկատենք, որ մենաշնորհ ասվածը մի կողմից բազմաշերտ է, մյուս կողմից՝ միայն ներկրումների կամ արտադրության դեպքում չէ, որ մենաշնորհային կացություն է լինում: Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր փորձում Երեւանի շրջակայքում խաղատնային բիզնեսի մենաշնորհային դիրք ունենալ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930