Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաև` մարող ապոկալիպսիս». «168 ժամ»

Նոյեմբեր 01,2014 10:19

«Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձևավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաև` մարող ապոկալիպսիս»,- 168.am-ի հետ հարցազրույցում ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին այսպես բնութագրեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են և պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, այլ անձերի համար, իսկ Եռյակի որդեգրած մարտավարությունն իրեն այլևս չի արդարացնում.

«Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից և ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից»:
Քաղաքագետի խոսքով` այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը և ոչ իշխանական ուժերը մրցում են միմյանց հետ Մոսկվային հաճոյանալու համար, արտացոլում է հայաստանյան քաղաքական դաշտի հիվանդ էությունը, և Հայաստանին պետք է նոր, իրական ընդդիմություն, որը, իշխանություններին քննադատելուց բացի` կառաջարկի այլընտրանքային ծրագիր: Մեկնաբանելով ՌԴ Մաքսային ծառայության պետի հայտարարությունը, որ Հայաստանի աշխատանքային լեզուն պետք է դարձնել ռուսերենը` Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ դա վիրավորանք է Հայաստանի անկախությանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930