Երբ միանգամից, առանց նորմալ քննարկում կազմակերպելու, առանց հասարակության պահանջները հաշվի առնելու ինչ-որ օրենք են «սղացնում», մենք ասում ենք՝ «իշխանությունն ամբարտավան է»: Երբ հանդիպելով հասարակական որոշակի դիմադրության՝ այդ օրենքները հետաձգվում են, մենք ասում ենք՝ «իշխանությունը թույլ է եւ անվճռական»: Ինչպիսի բնորոշումներ էլ տանք, ես կողմ եմ երկրորդ տարբերակին: Հակառակ դեպքում աշխատող մայրերն արդեն իսկ կզրկվեին իրենց նպաստներից, իսկ կրպակատերերը ստիպված էին լինելու ամեն օր շփվել հարկային տեսուչների հետ՝ փաստաթղթավորման թեմայով: Երկու դեպքում էլ խնդիրներ, իհարկե, կան: Բայց դրանք չպիտի լուծվեն մայրերի եւ մանր բիզնեսով զբաղվողների հաշվին:
Որքան էլ մենք քննադատենք Եռյակի հանրահավաքները՝ այն, ինչ այնտեղ ասվում է, եւ այն, թե ովքեր եւ ինչպես են բերվում հրապարակ, եկեք արձանագրենք՝ եթե այդ հանրահավաքները չլինեին, մասնավորապես, նպաստների եւ շրջանառության հարկի մասին օրենքների փոփոխությունները կընդունվեին, իսկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կհաստատվեր: Միայն թե պետք չէ այդ երեւույթներին ծայրահեղացված գնահատականներ տալ («ըհը՛, վախեցա՞ք»)՝ սա մանկապարտեզ չի, սա սովորական, ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական պրակտիկա է:
Խնդիրը իրատեսական պահանջների համար հասարակական ճնշում գործադրելն է: Անիրատեսական պահանջները իմաստ ունեն հետեւյալ տրամաբանությամբ՝ պահանջիր առավելագույնը, կստանաս օպտիմալը: Առավելագույնն, իհարկե, նախագահի հրաժարականն է: Հիշում եմ, 92 թվականի ամռանը Բաղրամյան 26-ի դեմ դիմաց ցույց էր անում «Ազգային համաձայնության» ընդդիմադիր դաշինքը, նախագահի աշխատակազմ ներս մտան այս դաշինքից մի քանի հոգի եւ նախագահի սենյակում կրկնեցին իրենց՝ ընդդիմության համար ավանդական պահանջը: Դրա ավանդական հիմնավորումներին՝ «թալանին», «ժողովրդի արյունը ծծելուն», «ապաշնորհ», «թայֆա» եւ «մաֆիա» լինելուն զուգահեռ՝ առաջ էր քաշվում նաեւ «Ղարաբաղը ծախելու» մեղադրանքը: Արշակ Սադոյանը (ԱԺՄ), Գագիկ Հովհաննիսյանը (ՀՅԴ) ու Արմեն Զատիկյանը (ԱԻՄ) պահանջեցին նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականը, իսկ խոսակցությանը ներկա Վիգեն Խաչատրյանը (ՀՌԱԿ) չպահանջեց: Մի փոքր (եւ դարձյալ ավանդական) վեճ սկսվեց, թե քանի հոգի է հավաքվել Ազատության հրապարակում: Դրան վերջ տալու համար նախագահն ասաց՝ «թող լինի միլիոն, միեւնույն է՝ ես հանրահավաքի պահանջով հրաժարական չեմ տա»: Բայց ի՞նչ հետեւեց այդ իրադարձություններին՝ պաշտպանության նախարար նշանակվեց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որն, իմ կարծիքով, լավ աշխատեց այդ պաշտոնում:
Այս պահին միանգամայն իրատեսական է բարելավել Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ հասնել խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Առանց հանրահավաքների դա, կարծում եմ, չի ստացվի: Պարզապես հարթակից հնչող պահանջները պետք է հնչեն ավելի հոդաբաշխ, հիմնավորված, եւ եթե ոչ միանման, ապա, այսպես ասած՝ «համադրելի»:
Կարդացեք նաև
Թե չէ՝ որ «խեղճ ժողովուրդը տառապում է»՝ դրա մասին արդեն 100 անգամ ասվել է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“… օրենքները հետաձգվում են, մենք ասում ենք՝ իշխանությունը թույլ է եւ անվճռական”: Ովքեր “մենք”: Մենք այդպիսի բան չենք ասում: Խնդրեմ, կոնկրետ նշեք, ով է ասում: Նման բան ասողը ամենաքիչը ոչ կառուցողական գործով է զբաղված, ավելի շուտ ընդհանրապես հետևում է “ինչքան իրավիճակը վատ, ենքան լավ մեր համար” սկզբունքին:
Հենց քաղքացիական հասարակության և դեմոկրատիայի սկզբունքերից մեկն էլ այն է, որ հասարակական կարծիքը լսելի լինի իշխանության համար:
Համաձայն եմ, “եկեք արձագանքենք”, որ այդ հանրահավքներից ինչ որ օգուտ կա, քանի որ իշխանություններին պահում է ճնշման տակ ու գուցե և ինչ որ բացասական օրենքներ փոխվեն հենց թեկուզ նրա համար, որ այդ հանրահավքների շնորհիվ որոշ խնդրահարույց հարցեր հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Բայց պետք չէ խառնել թացը չորի հետ: ՀՀՇ կմնա ՀՀՇ, ԲՀԿ-ն էլ ընդամենը երկրորդ սորտի իշխանավորների հավաքածու է, որ փորձում է մտնել “պեռվի կռուգ”: ՈՒմ եք առաջարկում իրատեսական պահանջներ դնել: Ժողովրդին Մալացիայում ձրի լավաշ են տալիս էլի գոհ է մնում: ՈՒզում եք,որ Ծառուկյան/Քոչարյան և Տեր-Պետրոսյան տանդեմը իրատեսական պահանջներ դնի ժողովրդի առաջ ու չուզենա նորից իշխանության գա իբր փրկիչ: Մի քիչ բարդ է: Հետո, նրանց մի մասը կարդալու հետ չունի, որ ձեր “Առավոտը” կարդա, մյուս մասն էլ արդեն իրան էնքան կարդացածի տեղա դրել, որ ժողովրդին երրորդ կռուգ ա ուզում ֆռացնի:
1000 ++++++++++
=== Այս պահին միանգամայն իրատեսական է բարելավել Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ հասնել խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Առանց հանրահավաքների դա, կարծում եմ, չի ստացվի:===
Լիովին համամիտ եմ, սակայն դրան հետևելիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին որևէ խոսք չասվեց: Դա է՞լ է առավելագույն պահանջների ցանկում, թե չի գրվել, որպես ինքնըստինքյան հասկանալի գործողություն:
Левон как филолог (манипулирует), Кочарян как баскетболист (ловит и кидает), Серж как шахматист (передвигает фигуры).
Вопрос:
-Что у этих троих в голове, а у женщины под платьем?