Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը կիսում է Ռիժկովի մեկնաբանությունը Ղրիմ-ԼՂՀ տարբերությունների հարցում

Հոկտեմբեր 31,2014 22:15

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանին Հայաստանի ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի համեմատությունները Ղրիմ-ԼՂՀ հարցով չի զարմացնում:

«Չմոռանանք, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպես իր տարածքի մի մաս: Ի դեպ, այն  դեպքում, երբ Ռուսաստանի ղեկավարությունը այս տարվա գարնանը որոշել է Ղրիմն ընդունել իր կազմում: Հայաստանը ոչ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, ոչ էլ համարում է, որ Ղարաբաղի հանրապետությունն անցնում է Հայաստանի տարածք»,- ասաց պարոն Մինասյանը:

Նրա խոսքով, ԼՂՀ-ն ու Ղրիմը տարբեր կարգավիճակներ ունեն. «Նման հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, որովհետեւ ամենակարեւոր գործոնները  ռազմաքաղաքական գործոններն են, բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց քաղաքագետը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Ղարաբաղը Լուգանսկի, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությյունների կարգավիճակում ա. հիմա էլ հո դրանց օրինակի վրա կարելի ա տեսնել հասկանալ ինչքան խղճուկ վիճակում են Ղարաբաղն ու ղարաբաղցին: Լրագրողները պատասխանատվություն պիտի զգան մարդկանց աչքերը բացելու համար, թե չէ դառնում են լրատու բյուրոկրատիա, հոդված են գրում, փող աշխատում: Կարծիք չհայտնելու «լրագական էթիկան» նույնն ա, ինչ մարդուն հավատի մասին հարց տաս, ասի` եկեղեցուն տերտերներին հարցրեք: Լրագրողներից կարծիք ունենալու «իրավունքը» «խլում են», լրագրողներն էլ իրարից հարցազրույց չեն վերցնում (չնայած էս մասնավոր դեպքում սիվիլնեթը մի փոքր ճկուն ա): Հիմա էս ի՞նչ հոդված ա, գոնե գտի մարդու, ով չի ալարի նորմալ պատասխան տա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031