«Տրամաբանությունն այլ է եղել և քանի որ գնում է բանակցային գործընթաց, ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, կոռեկտ չէր լինի, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան քաղաքական այլ գնահատական տար»,-հարցին՝ ՀՀ ազգային հերոսի կոչում ունեցող, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի կողմից անհարգալից վերաբերմունք չէ՞ր Ղարաբաղի մասին հայտարարությունը, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա առանձնապես չէր ցանկանում կոնկրետ գնահատականներ տալ Ռիժկովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ռիժկովը, մասնավորապես, հայտարարել էր, թե Ղարաբաղի ու Ղրիմի հարցերը չպետք է համեմատել, քանի որ Ղրիմը պատմական Ռուսաստանի տարածք է եղել, իսկ եթե Ղարաբաղը կլինի հայկական տարածք, այն նույնպես կդառնա ԵՏՄ անդամ: Էդուարդ Շարմազանովը կոնկրետ գնահատականներ տալուց խուսափելու համար հիշեց հունահռոմեական պատմիչներին ու վստահեցրեց, թե նրանք իրենից երկու հազար տարի առաջ էլ ասել են, որ «Արցախը պատմական հայկական տարածք է»:
ՀՀԿ խոսնակը մանրամասնեց. «Արցախի խնդիրը պետք չէ համեմատել որևէ խնդրի հետ: Ղարաբաղը ավելի ճիշտ՝ Արցախը, պատմական հայկական տարածք է: Դրա մասին վկայում են հունահռոմեական անտիկ աղբյուրները՝ Ստրաբոնը, Օլիվիոսը, Պտղոմեոսը…»
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
անհասկանալի և բացարձակ անտրամաբանական պահվածք ունեն գործող իշխանությունները և հատկապես իրենց ,,քաղաքական մեծամասնություն ,, հռչակած ՀՀԿ:Ինչքան կարելի է զուգահեռաբար տանել սեփականը պետականի հետ, եթե ,,սրանք,, սեփական ինքնասիրություն և հարգանք իրենց նկատմամբ չունեն, արդյոք դա հիմք է ստորաքարշ արտահայտություններով իրենց նմանեցնել կամ հավասարեցնել ,,ՊԵՏՈՒԹՅԱՆ ,, հետ:Եթերային կոռեկտությունը հաշվի առնելով , ………………….., ախր սա էլ է քիչ
Այս մարդու եւ նրա ՀՀԿ վերադասների համար շարունակ «անձրեւ է գալիս» 🙂
Յ.Գ. Յօդուածում գրուած «200 տարին» 2000 դարձրէք: