Մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակում է ՀՀԿ վերնախավը: Մինչ ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմավորեցին տարբեր խնդիրներից դժգոհություններ ունեցող մի շարք քաղաքացիներ: Նա կարճ զրույց ունեցավ քաղաքացիների հետ:
Անընդհատ միջամտում էր նաև ՀՀԿ տատիկը, որը վերջին շրջանում ներկայանում է որպես ԲՀԿ տատիկ:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:Հարցին՝ տեղյա՞կ է, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը, որպես հետծննդյան գումար ստացել է 20 միլիոն դրամ, ինչի մասին գրվել էր մամուլում, պարոն Աբրահամյանն ասաց, որ տեղյակ չէ:
Հարցին, թե ռուսական շուկա հայկական գյուղմթերք արտահանելու համար հանձնաժողով է ստեղծվել, ի՞նչ փուլում են այդ հանձնաժողովի աշխատանքները, վարչապետը պատասխանեց. «Բոլոր պատկան մարմինները աշխատում են: Մենք աջակցելու ենք մեր արտադրողին և փորձելու ենք ծավալները մեծացնել և հայկական ապրանքներ արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Իմ կարծիքով՝ արտահանման ոլորտում մենք ունենալու ենք հաջողություններ»:
Դիտարկմանը, թե բյուջեի նախագծի քննարկումները չեն վկայում այն մասին, որ ստվերի դեմ պայքար է ընթանում, վարչապետն արդարացավ. «Բյուջեում ի՞նչ պիտի երևա, մենք պայքարում ենք և պայքարը շարունակելու ենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ