Քիչ առաջ մեզ զանգահարեց Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանը, ով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկվել: Այդ մասին մեր հրապարակումից հետո, այսօր երեկոյան նրան զանգահարել է Մարտակերտի Թալիշ գյուղի բնակիչ Անդրանիկ Սեդրակյանը եւ բղավել. «Այդ ինչ ես ասել լրագրողին»:
Վ. Ամիրխանյանը հայտնեց, որ Ա. Սեդրակյանը իր հասցեին հայհոյանքներ եւ իր հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել : Ի պատասխան Վ. Ամիրխանյանը ասել է, որ Անդրանիկ Սեդրակյանով կզբաղվեն իրավապահները եւ անջատել է հեռախոսը:
Հավելենք, որ Վ. Ամիրխանյանի վկայությամբ՝ Անդրանիկ Սեդրակյանը Կրասնոդարի երկրամասում հետախուզվում է առանց ակցիզի օղի արտադրելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ