Ակտիվիստ Կարեն Հարությունյանը ընդդեմ ոստիկանության հայց է ներկայացրել Վարչական դատարան:
Ակտիվիստը դատարան է դիմել՝ կարծիքն ազատ արտահայտելու,խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատություն,ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներով:
Այսօր դատական նիստին, ոչ ակտիվիստը ոչ էլ պատասխանող կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչը չէին ներկայացել: Ոստիկանության ներկայացուցիչը նախապես գրավոր նամակով դատարանին տեղեկացրել էր, որ ոստիկանապետի հրամանով գործուղվել է Գյումրի եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: Կարեն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չի իմացել, որ դատական նիստն այսօր է, նա նաեւ չմտաբերեց, թե որ ակցիայի շրջանակներում է իր իրավունքների վերականգնման համար դիմել դատարան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ