ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը և Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Ռայներ Մորելը 1-ին աշխարհամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները սկսեցին Գյումրիից: Նրանք այցելեցին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20-րդ դպրոց, որտեղ և աշակերտների հետ համատեղ արհեստական կակաչներին տնկեցին զոհերի հիշատակին, խոսեցին պատերազմից, Եվրոպայի զարգացման ընթացքից: Մեծ Բրիտանիայի դեսպանը պարզաբանեց, որ կակաչը այն ծաղիկն է, որն աճում է պատերազմի դաշտերում և դրանով ծածկվում են զոհված զինվորների շիրիմները: Ըստ նրա, ամեն տարվա նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին իրենց թագուհին կակաչներ է դնում զոհերի հիշատակին: Իսկ 1918 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես ավարտվել է 1-ին աշխարհամարտը:
Մեծ Բրիտանիայի դեսպանն իր ելույթում ասաց . «Առաջին համաշխարհային պատերազմը սարսափելի արհավիրք էր, որի ընթացքում ավելի քան 1միլիոն հայեր սպանվեցին և ընդհանուր ամբողջ Եվրոպայով 60 միլիոն մարդ զոհվեց: Եվ դա սկիզբն էր Եվրոպայում պատերազմների, շարունակություն ունեցավ երկրորդ աշխարհամարտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ևս 60 միլիոն մարդ զոհվեց : Բայց ինչն էր յուրահատուկ. երկրորդ աշխարհամարտից հետո, Եվրոպայում մենք կարողացանք այս 70 տարիների ընթացքում կառուցել խաղաղություն եվրոպական բոլոր երկրների համար, կարողացանք հաշտեցման եզրեր գտնել» :
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի դեսպանը, որպես երկու երկրների հաշտեցման կենդանի ապացույց ցույց տվեց Գերմանիայի դեսպանի հետ կողք կողքի կանգնելը: Նա ասաց, որ իրենց ապուպապերը կզարմացնեին, եթե տեսնեին, որ իրենք ապրում են ոչ թե որպես թշնամի, այլ բարեկամ: Դեսպանները նշեցին, որ պատերազմից հետո հնարավոր է միասին ապրել ու կառուցել: Վերջիններս որպես համագործակցության խորացման ձև մատնանշեցին որոշակի կառույցները. որպես օրինակ մեջբերվեց Եվրամիությունը,որը ըստ նրանց, ոչ միայն միություն է Եվրոպական երկրների համար, այլ մյուսների: Այս համատեքստում Գերմանիայի դեսպանը մատնանշեց Հայաստանի`Եվրամիության հետ մերձենալու փորձերը: «Հայաստանը ձգտում ուներ մերձենալ Եվրամիությանը, մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք մերձենալու»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Մանրամասները տեսանյութում`