Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի տարածաշրջանից շատ լրագրող կա, սակայն նրանք Երեւանում են

Հոկտեմբեր 31,2014 19:20

Հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անդրանիկ մամուլի ասուլիսին մասնակցում էին լրագրողներ Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններից, հանրապետական լրատվամիջոցների մարզի թղթակիցներ: Տավուշի մարզի ամենահոգսաշատ տարածքը Բերդի տարածաշրջանն է: Այնտեղ առավել մեծ է ադրբեջանական գնդակոծության վտանգը, տարածքը փակուղի է, «կտրված մեծ աշխարհից»:

Մարզպետի ասուլիսին Բերդ քաղաքն եւ 16 գյուղ ընդգրկող Բերդի տարածաշրջանից լրագրողներ չկային,որովհետեւ այդ տարածքում գործող լրատվամիջոցներ, հանրապետական լրատվամիջոցների թղթակիցներ չկան: Հենց նրանք կարող էին առավել խորությամբ եւ սրտացավորեն ներկայացնել սահմանամերձ Բերդի տարածքի բազում եւ բազմաթիվ հիմնահարցերը:

Նշենք, որ Երեւանի լրատվամիջոցներում շատ են ծագումով Բերդի տարածաշրջանից լրագրողները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հավանաբար սա որոշակի առումով թերություն է Տավուշի մարզպետի աշխատակազմի կամ իրոք որ գոյություն ունի որոշակի անտարբերության մթնոլորտ, սակայն դա չէ, որ այս պահին կարևոր է: Հիմնական խնդիրը, իմ կարծիքով, կայանում է նրանում, որ լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերին, իշխանությունները ըստ էության չեն արձագանքում, իսկ իրավապահներն այնտեղից վերցնում են միայն իրենց ձեռնտու ու ղեկավարների համար ակնահաճո փաստերը: Բացի դրանից, ինչի մասին պետք է խոսի Տավուշի մարզպետն իր ասուլիսի ժամանակ, երբ մարզի ֆինանսավորումը բազմաթիվ անգամ նվազեցվել է: Անտեղյակների համար նշեմ, որ 2013թ. Տավուշի մարզը 26 մլրդ գումար է ստացել, իսկ Հ.Աբովյանի մարզպետ աշխատած ժամանակահատվածի ֆինանսավորումը մոտ 400 մլն դրամ է կազմում:
    Երևի թե այս ամենի պատճառը իշխանության լվացքի մեքենայի, ի դեմս նախկին մարզպետի, Երևան տեղափոխվելն է?

  2. Աննա says:

    Բերդի տարածաշրջանից լրագրողներ կան, այն էլ՝ ոչ պակաս հայտնի: Այլ է խնդիրը, թե ում են հրավիրում կամ առհասարակ ինչ հարցեր են բարձրացնում….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031