Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը

Հոկտեմբեր 31,2014 18:49

Հոկտեմբերի 31¬ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը: ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշել է, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության:

Notar-(3)

 

Ըստ պարոն Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրական բարեփոխում, այն նաեւ ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում, աշխատանքային պայմանների բարելավում: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ ամենից առաջ եւ ամենակարեւորն ու առաջնահերթը մտածողության, հոգեբանության փոփոխությունն է համակարգում: «Ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու օրենսդրական դաշտը կարող են ոչինչ չնշանակել, եթե նոտար-քաղաքացի հարաբերություններում վստահության պակաս լինի»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին եւ իրավաբան լինելուց զատ նա պիտի նաեւ հոգեբանական պատրաստվածություն ունենա: Պարոն Սահակյանը հավելել է, որ նոտարը ոչ միայն իրավական, այլեւ բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու եւ նաեւ ինքն իր առջեւ, որովհետեւ նոտարի գործողությունը պիտի միտված լինի քաղաքացու օրինական շահի պաշտպանությանը եւ պետության հեղինակության բարձրացմանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ համակարգային այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են արդարադատության համակարգում, դրականորեն են արտացոլվում նաեւ նոտարական բնագավառում, եւ ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը պետք է դիտարկել այդ բարեփոխումների շարունակականության շրջանակում:

Կրկին շնորհավորելով նոր գրասենյակի բացման առթիվ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է, որ նոտարների գործունեությունը մշտապես բխի քաղաքացու, հասարակության, պետության շահերից եւ օրենքից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, ԱԺ նախագահի հուշանվերով՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանին եւ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031