Նոյեմբերի 3-5 Հայաստան և Ադրբեջան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նախարարի այցի նպատակն է ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:
Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայաստանում կլինի նոյեմբերի 3-4-ին, իսկ նոյեմբերի 4-5-ին կայցելի Ադրբեջան: Այցը հնարավորություն կտա նախարարին արտահայտել Միացյալ Թագավորության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել դեպի խաղաղություն առաջընթացի մասին:
Երևանում նախարարը ծրագրում է հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ գործընկեր ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են տարածաշրջանում խաղաղության կառուցմանն ուղղված ծրագրերում:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատուն