Ինչպես հայտնի է` անցած շաբաթ օրը` Գյումրու տոնակատարության ժամանակ, փորձարկվեցին Վարդանանց հրապարակի նոր գուներանգային շատրվանները: Դրանք վերափոխելու համար քաղաքային բյուջեից 40 միլիոն դրամ էր հատկացվել և վստահվել էր քաղաքապետի դասընկերոջը:
Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրեցին`մի՞թե Գյումրու Վարդանանց հրապարակում վերափոխված գուներանգային շատրվանները 40 միլիոն դրամանոց են:
Լրագրողներից մեկը քաղաքապետին փոխանցեց գյումրեցիներից ոմանց կարծիքը այն մասին, որ շատրվանները լավ չեն պարում: Սամվել Բալասանյանը բավական վատ զգաց այս հարցից` հակադարձելով. «Շատ լավ շատրվաններ են ստացվել, շատ լավ պարում են, ուզում եմ հասկանալ, թե ո՞նց է պատկերացնում պարել հասկացությունը էդ դժգոհողը, կարո՞ղ է մտածում է, որ շատրվանները շալախո պիտի պարեն: Կան թերություններ, բնականաբար, մենք պատվիրատուն ենք, և չենք ընդունի, մինչև որ բոլոր թերությունները չվերացնեն; Էնպես ենք անելու, որ լինեն իրոք գյումրեցուն վայել շատրվաններ», -ասաց քաղաքապետը:
Քաղաքապետի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շատրվանների վերաբացումը` ըստ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
за 40 миллион даешь ламбаду