Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

Հոկտեմբեր 31,2014 17:54

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունը` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը:

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 60-րդ տեղը, երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝ 67-րդ տեղ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 142-րդ տեղում է: Ընդհանուր առմամբ, առաջին եռյակը բյուջե է մուծել շուրջ 3, 7 մլրդ դրամ:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները` կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 7, 6 մլրդ դրամ: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 6,3 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին` շուրջ 3,9 մլրդ դրամ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031