ՀՖՖ. Օրեր առաջ շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (première ligue suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue) մակարդակի չէր:
Հարցազրույցը, բնականաբար, որոշակի տարակուսանքներ էր առաջացրել:
Այսօր շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականի մարզական խմբագիր Շումի Ռենոն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում գրված է:
«Ես լսել եմ, որ Բեռնար Շալանդի հետ իմ հարցազրույցը LeMatin.ch կայքում առաջացրել է որոշ քննարկումներ:
Կարդացեք նաև
Ես ներողություն եմ խնդրում ձեզնից և Բեռնար Շալանդից, որովհետև ես սխալ եմ հասկացել որոշ բառեր: Ես հուսով եմ, որ բոլոր տեսակի թյուրըմբռնումները կմնան անցյալում:
Բեռնար Շալանդը երբեք չի ասել, որ «Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Պրեմիեր լիգայի մակարդակի է»: Ես սխալ եմ հասկացել հարցազրույցի այդ հատվածը:
Բեռնար Շալանդն ինձ ասել է, որ հպարտ է Սերբիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից: Ես հույս ունեմ, որ դուք շատ զայրացած չեք ինձ վրա իմ թյուրըմբռնման համար:
Ես փոխել եմ սխալ տողերը հոդվածի մեջ»: