Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սան, 1998թ. ծնված Արգիշտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հուլիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Մուշ» հանգստյան տան աստիճանահարթակի վրա խուլուհամր Արթուր Մնացականյանի կողմից իր հագուստից բռնելու եւ ձեռքի ժեստերով բացատրելու հանգամանքը որպես իր հետ վիճաբանության առիթ ընկալելով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գոտկատեղից հանել է ծալովի դանակը, հարվածել նրա կրծքավանդակի աջ կեսի եւ աջ բազկի շրջանին, պատճառել առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Սարգսյանը գտնվում է կալանքի տակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Սույն քրեական գործով դատավարությունն առաջիկայում կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև