«Պարոն Սաֆարյան, ես կուզենայի, որ ուշադրություն դարձնենք երկու-երեք շաբաթ առաջ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին… Մեկ ժամ լսելուց հետո ես հիասթափված դուրս եկա»,-ԱԺ Գյուղատնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Իբրեւ իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ-ական պատգամավորը կոչով դիմեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ հետևել ֆինանսական իրացումներին. «Եթե անգամ Իշխան Զաքարյանի ասածի 10%-ն իրականություն լինի, էլի ամոթ ա, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեղավորներին պատժեք, ամեն անգամ նստած ես լինում ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես չեն ասում, հետո՞, բա սրա վե՞րջը»:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել հարցը. «Կարծում եմ՝ դժվար թե այստեղ գտնվի մի մարդ, որը ջատագով է պետական ֆինանսների ոչ արդյունավետ ծախսմանը, կարծում եմ՝ բոլորս էլ նույն ձևով ենք մտածում, ինչ դուք ասացիք, պարզապես ամեն մեկը պետք է գործի իր լիազորությունների շրջանակում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ