Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է դադարեցնել «Մաստեր քարտի» գործունեությունը Ղարաբաղում

Հոկտեմբեր 31,2014 17:02

Այն բանից հետո, երբ «Մաստեր քարտ» միջազգային վճարային համակարգի կայքում Ստեփանակերտն ու Շուշին տեղ էին գտել Հայաստանի բաժնում, Բաքուն սկսել է պահանջել, որ ընկերությունը դադարեցնի իր ծառայությունները Ղարաբաղում:

Ադրբեջանի և ԱՄՆ-ի ադրբեջանական սփյուռքի արշավի արդյունքում «Մաստեր քարտը» տեղի տվեց ու Հայաստանի բաժնից հանեց վերը նշված քաղաքները: Սակայն դա չի գոհացրել ԼՂՀ հարևաններին, քանի որ կայքում նշված չէ, թե արդյոք վճարային համակարգը շարունակո՞ւմ է գործունեությունը ազատագրված տարածքներում:

Ինչպես գրում է «ԱՊԱ»-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ «Մաստեր քարտը» իրավունք չունի գործել Ղարաբաղում առանց Ադրբեջանի թույլտվության և որ այն միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է», մնացել է անպատասխան:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031