Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանն առաջարկում է ԾԻԳ-երը «վերացնել»

Հոկտեմբեր 31,2014 16:57

Այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նկատեց, որ գյուղատնտեսության համար նախատեսված հատկացումների մասով աճ չկա, չկա նաև գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման աճ:

Մինչդեռ, բյուջետային քննարկումների առաջին օրը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հիշեցնենք, փաստել էր գյուղատնտեսությանը վարկավորման տոկոսադրույքները սուբսիդավորելու մասին: «Միգուցե մտածենք ռեալ սեկտորին օգնություն տալու համար ծախսերը կրճատել: Օրինակ ԾԻԳ-ի ծախսերը կազմում են 4%, այսինքն՝ այսքան ծախս է անում, որ դեռ գյուղացուն տրվող վարկը ավելանում էր: Միգուցե գումարը տրվի գյուղնախարարությանը, ինչու ենք ԾԻԳ-երի միջոցով վարկեր տալիս»,-հարցրեց Լյովա Խաչատրյանը:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հակադարձեց` ինքը չի ասել` աճ չկա. «Ուզում եմ թվերը կրկնել, գյուղատնտեսական ծախսերը կազմում է 1 տրիլիոն 448 մլրդ դրամ, որը 3 մլրդ 562 մլն-ի ավելացել է, որը աշխատավարձի բաժինը չէ: Հիմա դուք ասում եք փաստորեն չի ավելացել, ես էլ ասում եմ ավելացել է»:

Ինչ վերաբերում է պատգամավորի առաջարկին, փոխնախարարը հորդորեց առաջարկ ներկայացնել, թե ով պետք է անի ԾԻԳ-ի աշխատակազմի գործը: Ըստ այդմ էլ, ինք հետագայում կանդրադառնա դրան: «Ես ասացի գյուղնախարարության կառույցների վրա դնել և համոզված եմ, որ նրանց հիմնական մասը զբաղված չեն և ընդհանրապես մեր մոտ կառավարման ոլորտում 50%-ը զբաղված չեն: Ինչ է գյուղնախարարությունը չունի մասնագետներ, որ ԾԻԳ-ը մեջտեղից հանենք ու 4%-ն էլ տնտեսենք»,-ասաց պատգամավորը`հավելելով, որ աճ ասելով նկատի ուներ, որ վարկավորման սուբսիդավորման աճ չկա:

Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ միջազգայնորեն ընդունված ստանդարտներից 2%-ով դեռ վարկերը ցածր են տրամադրում: Միաժամանակ խոստովանեց` այլ բան է արդյունավետությունը:

Պավել Սաֆարյանն, ի դեպ, դեմ չէ ԾԻԳ-երը «վերացնելու» առաջարկին, միայն թե՝ առանց հավելյալ խոչընդոտների ու բարդությունների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031