Հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը «իդիոտիզմ» և «բարդակ» է անվանել դերասան Միխայիլ Պորեչենկովի շուրջ առաջացած աղմուկը: Պորեչենկովն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ նա՝ «Պրեսա» (մամուլ) տարբերանշանով սաղավարտը գլխին, Դոնեցկում գնդացրից կրակ է արձակում ենթադրաբար ուկրաինական դիրքերի վրա, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
«Միշա Պորեչենկովն հիմարություն է արել: Բայց ավելի մեծ մեղք է ընկած տեղական ղեկավարների և մամուլի վրա, որոնք շրջանառում են այդ լուրերը: Լրիվ բարդակ և իդիոտիզմ է տիրում», – գրել է Քյոսայանը Թվիթերում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դերասանի նկատմամբ քրեական գործ է հարուցել:
Ռուսաստանի լրագրողների միությունը Պորեչենկովից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել լրագրողներից, որոնք «իրենց մասնագիտական աշխատանքը հակամարտության գոտում կատարելիս իրենց կյանքը վտանգի տակ են դնում, որոնց համար համազգեստի վրա «Պրեսա» բառի առկայությունը հաճախ միակ պաշտպանությունն է գնդակից»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ