Լրահոս
Օրվա լրահոսը

Փանիկ գյուղի 276 դռներ փակել ու տեղափոխվել են Վլադիվոստոկ, Կամչատկա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2014 16:43

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց Փանիկ գյուղի բնակիչ Կորյուն Ավագյանը, որը երեկ եկել էր մասնակցելու իրենց հարևան գյուղի` Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքի մատուռի վերաբացման ու օծման արարողությանը: «Գյուղական կյանքը շատ է բարդացել հիմա, եթե խոպան գնալը չլինի, կողքի բոլոր գյուղերը լրիվ մարած են: Փանիկից 60-70 տնտեսություն միայն Կամչատկայում են ապրում, ունենք մարդիկ նաև Վլադիվաստոկում, մարդիկ արդեն ընտանիքներով են տեղափոխվել: Մեր գյուղի տնտեսությունների քանակը 800 է, որից 276 դուռ արդեն փակ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը ինչքան շուտ հեռանա իշխանությունից, այնքան շուտ ժողովրդի աչքերին լույս կգա:
Իսկ ո ՞վ գա իշխանության, ո՞ւմ են տեսնում փանիկցիները երկրի նախագահի պաշտոնում, մեր զրուցակիցն ասաց . «Գագիկ Ծառուկյանին, ու գիտեք ինչի՞, էդ մարդուն պաշտոններ առաջարկեցին, բայց ինքը չվերցրեց, իրեն պետք չէին էդ պաշտոնները: Ինքը գյուղացի տղա է եղել, իրա ուժերով գնաց մրցման, բազուկը սեղմեց, 1 միլիոն դոլար հաղթեց, բերեց, դրեց բիզնեսի մեջ, ուրիշների պես չթալանեց, չգողացավ, էս չինովնիկները սաղ թալանչիներ են: Իսկ երբ որ օլիգարխն է գնում դեպի ժողովրդի կողմը, ժողովրդին պաշտպանելու, դա ամենալավ բանն է : Օլիգարխին ի՞նչ կա, ինքը ոչ մի բանի կարիք չունի , բայց տեսնում է, որ կողքի մարդը նեղության մեջ է, ինքը ուզում է պետական պաշտոնի լինել, որ պետական ռեսուրսը ծառայեցնի ի օգուտ ժողովրդի»,-մեկնաբանեց մեր փանիկցի զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ամեն ինչ տեղի է ունենում մարդու գլխում, ապա որից հետո կյանքում։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031