Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստը, սակայն հետաձգվեց:
Պատասխանող կողմը չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ հիվանդ է, ջերմություն ունի: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին:
Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը հունվար ամսին ազատվել են աշխատանքից: Հիմա դատարանում իրենք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ