Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սքրինինգը թույլ կտա հայտնաբերված քաղցկեղի դեպքերը կանխել. «Ա1+»

Հոկտեմբեր 31,2014 15:46

«Հայաստանում էբոլա վիրուսի դեպք, ճիշտ է, չի հայտնաբերվել, բայց չենք էլ կարող այն բացառել»,-հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։ «Իրականացվում է ուժեղ հսկողություն, որպեսզի երկիր մուտք չգործեն նման վարակի կասկածանքով անձինք»,-նշել է նախարարի տեղակալը։

«Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել է հարցը, որ մեր երկրում մահացությունների մոտ 80 տոկոսը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով։ Դրանցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։ Նշված և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով անցյալ տարվանից Առողջապահության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը։ Առաջիկա 3 տարիներին նախատեսվում է կատարել մեծածավալ սքրինինգներ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031