Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած պետական ծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»

Հոկտեմբեր 31,2014 15:13

«Անցած երեք ամիսների ընթացքում երկու շատ տագնապալի դեպքեր ունեցանք»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2014 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը, հայտարարեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այդ դեպքերից մեկը պատահել էր Ազգային ժողովի մուտքի մոտ, երբ ԱԺ-ի անվտանգության ծառայության պետը ֆիզիկական բռնության էր ենթարկել «Ա1+»-ի թղթակից Մարինե Խաչատրյանին եւ խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությանը. «Ամենավատն այն է, որ ամբողջ այդ միջադեպը նկարահանված է եղել եւ դրվել է համացանցում: Հատուկ քննչական ծառայությունը սկզբից քրեական գործ հարուցելու հիմք չտեսավ, եւ այն բանից հետո, որ դատախազությունը պարտադրեց վերադառնալ այդ խնդրին, քրեական գործը հարուցվեց»:

Նա նշեց, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, Մարինե Խաչատրյանը հրավիրվել է ՀՔԾ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը իր հետ է եղել եւ ներկայացրել է նրա շահերը. «Այս գործը հատկանշական է, երբ ՀՔԾ-ն եւ առհասարակ իրավապահները փորձում են կոծկել միջադեպերը, որոնք տեղի են ունենում լրագրողների հետ: Եվ անպատժելիության մթնոլորտն է, որ այդպիսի հանցագործություններ է ծնում: Մենք համարում ենք, որ այդ պետական ծառայողը, որը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ այն անձը, որը «Հայաստան-սփյուռք» համաժողովի ընթացքում խոչընդոտել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի աշխատանքը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031