Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված երրորդ անգամ է մերժվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Խաչատուր Առաքելյանի դիմումը:
Նրան մնացել է իր պատիժը կրելու համար 11 ամիս ժամանակ:
Դատապարտյալը քիչ առաջ հացադուլ է հայտարարել, որն ուղղված է հանձնաժողովի դեմ, որն առանց պատճառաբանելու, հիմնավորելու կայացրել է նման որոշում:
Հացադուլն անժամկետ է: