Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գյուղտեխնիկայի 93 տոկոսը խորհրդային արտադրության են՝ մաշված (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2014 14:50

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանն այսօր Գյուղատնտեսության նախարարությունում ամփոփեց 2014 թվականին հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման արդյունքները, որոնց համաձայն, 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ հանրապետությունում կա 14 հազար 782 տրակտոր, 1355 հատ հացահատիկավար կոմբայն, 2030 հատ տրակտորային խոտհնձիչ եւ այլն:

Ըստ պրն Ղուշչյանի ներկայացրած տվյալների՝ նշված տեխնիկայի սարքինության մակարդակը մոտ 79 տոկոս է, իսկ տեխնիկայի 93 տոկոսը խորհրդային արտադրության են՝ մաշված՝ 1986-1991 թվականի արտադրության: Մնացյալը Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Չինաստանի կողմից տրվող դրամաշնորհների արդյունքում ձեռք բերված տեխնիկա է:

«Նաեւ Բելառուսում տրակտոր արտադրող ընկերությունների հետ նախարարության վարած բանակցությունների արդյունքում հանրապետություն է ներկրվել եւ շուկայականից մոտ 30 տոկոս ցածր գներով տնտեսվարողներին է տրամադրվել 288 տրակտոր, 20 մամլիչներ, 20 կուլտիվատորներ, 40 գութան, 34 կարտոֆիլաքանդիչներ, 16 շարքացաններ»,- նշեց պրն Ղուշչյանը:

Տեխնիկան տրվում է լիզինգային եղանակով՝ տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, կանխավճարը՝ գնի քսան տոկոսի չափով: 2014 թվականին հանրապետության արոտօգտագործողների միավորումներին է տրամադրվել 467 միավոր գյուղտեխնիկա, որից 115-ը տրակտոր:

Հաշվետվությունը՝ մանրամասն՝ տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031