Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետանոց՝ Ագաթանգեղոսի 7-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2014 14:20

Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքը 11 հարկանի է, բաղկացած 9 մուտքից: Առաջին մուտքում աղբատարը առնետների եւ խոշոր չափերի հասնող խավարասերների գոյատեղի է դարձել, որոնք մտնում են վերելակ ու բնակարաններ:

Այն լինելով Երեւան քաղաքի ամենամեծ շենքերից մեկը, որն ունի շուրջ 270 բնակարան, բնակիչներին խուճապի մեջ է պահում: Բնակիչների փոխանցմամբ, իրենք բազմիցս դիմել են համատիրություն, թաղապետարան, մի շարք գրավոր դիմումներ գրել՝ հարցի առնչությամբ, սակայն ապարդյուն:

Ստեղծված իրավիճակի պատճառը հետեւյալն է՝ այս հասցեում տեղակայված աղբատարի աղբը հաճախակի չի տարվում, դրան գումարած, կողքի շենքերի բնակիչներն էլ են իրենցը բերում այստեղ լցնում:

Այս անտարբերության մատնված շենքում, պարզվում է՝ աղբատարի եւ վերելակի հորի պատը վաղուց քանդվել է, ինչի արդյունքում էլ այն առնետանոցի է վերածվել, ու առանց չափազանցության՝ խմբերով շրջում են ոչ միայն վերելակում, այլեւ հարկերում: Բնակիչները ահազանգում են՝ ուշադրություն դարձնող չկա:

Հավելենք նաեւ, որ շենքի տակ գործում են մի շարք խանութներ, իսկ մուտքի կեսը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը սեփականաշնորհել ու վարձով է տրամադրում: Բանն այն է, որ այս մուտքն ունի 30 բնակարան, որոնցից մոտավորապես 20-ն է բնակեցված, իսկ այդ 20 բնակարանից հաստատ այսպիսի աղբ չի կարող գոյանալ:

Aghb-4 aghb-2 Aghb-1 Aghb-5

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031